-
20.03.2017|
22:32
ՀԿԿ-ն մարտի 20-ին նախընտրական երթ է անցկացրել Երևանի կենտրոնում։ Նրանք անցորդներին բաժանում էին իրենց բուկլետները ու ծանոթացնում իրենց հետագա քայլերին՝ խորհրդարան անցնելու դեպքում։
-
20.03.2017|
22:31
ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը մարտի 20-ին վանաձորցիներին կոչ է արել ապրիլի 2-ին գնալ ընտրության՝ նշելով, որ այդ օրը որոշվելու է հայ ժողովրդի ճակատագիրը հաջորդ տասնամյակների համար:
-
20.03.2017|
22:26
«Ելք» դաշինքի անդամներն այսօր Կոտայքի բնակիչներին էին համոզում, որ ելք կա։ Արամ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի ու Սասուն Միքայելյանի գլխավորությամբ դաշինիքի անդամները շրջեցին Բյուրեղավանում, Նոր Հաճնում, շրջակա գյուղերում, հանրահավաք անցկացրին Եղվարդ ու Հրազդան քաղաքներում։
-
20.03.2017|
20:20
Րաֆֆի Հովհաննիսյանը վերջապես Երևանում է և մասնակցում է ՕՐՕ դաշինքի քարոզարշավին։ Առնվազն անտրամաբանական էր մի դաշինքի կազմում նրա լինելը, սակայն քարոզարշավի առնվազն կեսը ԱՄՆ-ում նստած անցկացնելը։
-
20.03.2017|
19:22
Երեկ Գյումրի է այցելել Սերժ Սարգսյանը: Ուշագրավ է, որ թեև նախագահը քարոզարշավին չի մասնակցում, սակայն հանրապետության երկրորդ քաղաք նրան տարել են ոչ թե պետական, այլ` հենց կուսակցական գործերը: Եթե հույժ անհրաժեշտություն չառաջանար, Սերժ Սարգսյանն անձամբ Գյումրի չէր գնա ու չորս ժամ դռնփակ հանդիպում չէր ունենա ՀՀԿ նախընտրական շտաբում:
-
20.03.2017|
11:57
Մարտի 19-ին 10-րդ ընտրատարածքում ՀՀԿ-ից ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Սամվել Սանամյանը նախընտրական հանդիպում է ունեցել Կոտայքի մարզի Սոլակ համայնքում։ Այստեղ պատագամավորության թեկնածուին ընդունել են աղուհացով, երգուպարով։
-
20.03.2017|
10:12
«Ելք» դաշինքը մարտի 19-ին քարոզարշավի էր Արմավիրի մարզում, որին մասնակցում էին Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը: Արամ Սարգսյանն իր ելույթում կոչ արեց ընտրողներին անպայման գնալ ընտրության և կատարել իրենց ընտրությունը:
-
20.03.2017|
10:10
ՀԱԿ- ՀԺԿ դաշինքի նախըտրական շտաբը հայտարարություն է տարածել, որտեղ կոչ է անում ԱԺ ընտրությունները ապրիլի 2-ից տեղափոխել ապրիլի 9-ին։
-
20.03.2017|
10:09
Մարտի 19-ին Արմավիրում ընտրողների հետ հանդիպման էր «Ելք» դաշինքը:
-
20.03.2017|
10:08
ՀՀԿ նախընտրական քարոզարշավի շրջանակներում Լոռու մարզում վարչապետ Կարեն Կարապետյանը հարց ու պատասխանի ձևաչափով հանդիպումներ ունեցավ Ալավերդի, Տաշիր, Ստեփանավան քաղաքներում: